Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ

Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի` Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում Շուշիում կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները` խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես, թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում։

 




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ