1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ. ՔԱՐՏԵԶ

Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն 
խումբ. ՔԱՐՏԵԶ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 24-ին ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն ընթացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը սկսել է մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ, թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսել են ուժգին հրետանային հարվածներ հասցնել և եղել է փոխհրաձգություն։ Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից հյուսիսային հատվածներում՝ անտառներում և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն այդ հատվածում մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռ շարունակվում են։

«Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակվողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով, կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և հետ են շպրտվել, որոշ վայրերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահային տեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]