Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է ամերիկյան մուլտֆիլմի համար Սպիտակաձյունիկի նախատիպ դարձած դերասանուհին

Մահացել Է ամերիկյան մուլտֆիլմի համար Սպիտակաձյունիկի նախատիպ դարձած դերասանուհին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ին կյանքի 101-րդ տարում մահացել Է պարուսույց եւ դերասանուհի Մարջ Չեմպիոնը, որի արտաքինը նախատիպ Է ծառայել ամերիկյան Walt Disney ընկերության «Սպիտակաձյունիկը յոթ թզուկները»(Snow White and the Seven Dwarfs, 1937) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել Է The New York Times թերթը:

Թերթի տվյալներով՝ դերասանուհու մահը հավաստել Է նրա որդի Գրեգը, որի հետ վերջին կես տարում նա ապրում Էր Կալիֆոռնիայի նահանգում: Պարերի մարզչի դուստրը, որը 1919 թվականին ծնվել Է Լոս Անջելեսում, իր պարապմունքներն սկսել Է արդեն երեք տարեկանում, 1937 թվականին ամուսնացել Է նկարիչ-մուլտիպլիկատոր Արթուր Բեբիթի հետ, որն ստեղծել Է Գուֆֆիի պերսոնաժը, ինչպես նաեւ մասնակցել Է «Սպիտակաձյունիկի» աշխատանքներին:

1947 թվականին ամուսնացել Է մանկության ընկեր պարող Գովեր Չեմպիոնի հետ, որի հետ նրանք նկարահանվել են մի շարք ֆիլմերում եւ «Մարջ եւ Գովեր Չեմպիոնների շոուն» սեփական կատակերգական սերիալում: 1960 թականին բաժանվելով Գվերից՝ Չեմպիոնը 1977 թականին վերստին ամուսնացել Է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր Բորիս Սագալի հետ: Անցյալ դարի 80-ական թվականներին պարարվեստ Է դասավանդել Նյու Յորքում, երկար տարիներ եղել Է ամերիկյան «Թոնի» բարձրագույն թատերական պարգեւի կոմիտեի կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am