Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպման մեջ Ստեփան Սաֆարյանն ազգային միասնության ուղերձ է տեսնում

ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպման մեջ Ստեփան Սաֆարյանն ազգային 
միասնության ուղերձ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպման մեջ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ազգային միասնության ուղերձ է տեսնում: Սաֆարյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Երեք նախագահները (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան խմբ.), որոնց հարաբերությունները հարթ չեն եղել, այսօր իրենք հանդիպել են, ենթադրում եմ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու և պատերազմում հաղթելու հարցը: Այս կտրվածքով, թերևս, սա լավ նշան է այն հասարակության համար, որը միասնական է և բանակի թիկունքում է, այն մարդկանց համար, որոնք համակրում են նրանց ու տեսնում են, որ իրենց առաջնորդներն այս օրհասական պահին նստած են մեկ սեղանի շուրջ: Հանդիպման փաստն ազգային միասնության ուղերձ է պարունակում»,- ասաց Սաֆարյանը:

Ստեփան Սաֆարյանը հավելեց, որ նախկին նախագահներն ունեն պատերազմի շրջանում երկիրը, տնտեսությունը պահելու և պատերազմի ճակատում ուժերը ճիշտ օգտագործելու փորձ:

«Տա Աստված, որ հանդիպումն ավելին տա, քան այդ ուղերձը: Տա Աստված, որ լուծումների դաշտում էլ ունենան այնպիսի առաջարկություններ, որոնք կօգնեն պետությանը կերտել հաղթանակը»,- նշեց քաղաքագետը:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]