Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերիպետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
«Ասուլիսից 10 րոպե առաջ ստացանք տեղեկատվություն, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել»,-ասաց Մովսեսյանը:
Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին ևս հակառակորդի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ էին խոցել:
Աննա Գրիգորյան