Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել. քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ պարագաներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների 50-60 տոկոսը մնացել է քաղաքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ն ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
«Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել։ Մայրաքաղաքում են պատսպարվել նաև Արցախի այլ շրջանների խաղաղ բնակիչների մի մասը։ Քաղաքից դուրս են եկել հիմնականում այդ բնակիչները, ում ընտանիքներում երեխաներ կամ տարեց մարդիկ են եղել»,- նշեց Թամրազյանը:
Նրա խոսքով՝ խաղաղ բնակչությունը տեղակայված է պատրաստի, կահավորված ապաստարաններում: Թամրազյանը շեշտեց, որ իրենք անդադար զբաղվում են մարդկանց թե՛ նյութական, թե՛ իրային կարիքների ապահովմամբ։
«Մենք ժողովրդին հիմնականում ապահովում ենք սննդով, վերմակներով, տաք հագուստով և անհրաժեշտ այլ պարագաներով: Փորձում ենք մեկ, երկու կամ երեք օրվա ռեզերվով սնունդ տրամադրել մեր քաղաքացիներին»,- ասաց Թամրազյանը:
Լիլիթ Դեմուրյան