Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կանադահայոց թեմի «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ը հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար

Կանադահայոց թեմի «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ը հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Կանադահաոց թեմի կողմից սեպտեմբերի հիմնադրած «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ն արդեն հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադահայոց թեմից։

«Ի շարունակութիւն մեր կոչին՝ սատար կանգնելու «Արցախի Մարդասիրական հիմնադրամ»-ին, որ հիմնադրուեցաւ 28 Սեպտեմբեր 2020-ին, Գանատահայոց Թեմի կողմէն, երախտապարտ ենք Ձեզ տեղեկացնելու, որ ս.թ. Հոկտեմբեր 6-ի դրութեամբ, Թեմը ստացած է գնահատելի արձագանգ, ուր եւ հաւաքուած է շուրջ 119,000 գանատական տոլար:

Գոհունակութեամբ Ձեր ուշադրութեան կը յանձնենք, որ «Հայկական կեդրոն»-ը (Centre Arménie) եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ը խոստացան՝ Հոկտեմբեր 6, 2020-էն սկսեալ, Թեմիս «Արցախի Մարդասիրական հիմնադրամ»-ին կատարուելիք նուիրատուութիւններու գումարը կրկնապատկել մինչեւ $50,000 տոլար:

Մենք բարձր կը գնահատենք «Հայկական կեդրոն»-ի (Centre Arménie) եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ի էական խթան հանդիսացող պատուական այս արարքը եւ բոլորիդ կը հրաուիրենք ու կը խրախուսենք շարունակել Ձեր սրտաբուխ առատաձեռն նուիրատուութիւնները՝ ի նպաստ ու օժանդակութիւն Արցախի եւ Հայաստանի մեր եղբայրներուն ու քոյրերուն:

Աստուածահաճոյ այս սխրագործութեան մասնակից դառնալու համար՝ կարող էք Ձեր նուիրատուութիւնները կատարել Թեմի կամ Ձեր ծուխի միջոցով:

Թող Ամենակարող Արարիչի Սուրբ Աջի զօրութիւնը պահէ պահպանէ Հայաստանն ու Արցախը, այսօր եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am