Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Ադրբեջանն արգելված կլաստերային ռումբեր է կիրառում հայերի դեմ.Արցախում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները

Ադրբեջանն արգելված կլաստերային ռումբեր է կիրառում հայերի դեմ.Արցախում 
հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերն արգելված կլաստերային ռումբեր են օգտագործում հայերի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, այս մասին հաստատել են արևմտյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք այցելել են Արցախ:

Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հոկտեմբերի 5-ին եղան տեղեկություններ, որ օգտագործվում են կասետային ռումբեր, որոնք գործարկելիս տարածում են պայթուցիկ ռումբեր: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուժեղ հրետակոծությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեսել են չպայթած փոքր ռումբեր: Այս մասին գրել է նաև Telegraph-ը՝ նշելով, որ Ադրբեջանը կլաստերային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա:

Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]