Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանը 1 մլրդ 825 մլն դրամ կնախատեսի 100 ավտոբուսների ձեռքբերման համար

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը 1 մլրդ 825 մլն դրամ կնախատեսի 100 ավտոբուսների ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարված 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Մուլտի Մոթորս» ՍՊ ընկերության նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով, Երևան համայնքի 2020 թվականի բյուջեում՝ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում կնախատեսի 1,825,000.0 հազ. դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգի շրջանակում:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում