Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արցախում վիրավորում ստացած Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան

Արցախում վիրավորում ստացած Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են 
օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախում վիրավորում ստացած և Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան` Ֆրանսիա մեկնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը:

«Le Monde-ի թղթակիցներն արդեն տեղափոխվել են օդանավակայան»,- նշեց Հունանյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին տարվել է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am