Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին և զինծառայողներին աջակցող հիմնադրամներին

Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին և զինծառայողներին աջակցող 
հիմնադրամներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին աջակցող հիմնադրամներին:

«Աշխարհը աչք փակեց 1915 թվականին Հայոց ցեղասպանության վրա,  1980-ականների և 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա, 2016 թվականին Ադրբեջանի ներխուժման վրա: Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ դեպի ծով ելք չունեցող 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

SOAD խումբը միշտ  հանդես է եկել հանուն արդարության և խաղաղության: Այս սկզբունքը  գալիս է դարերի ընթացքում մեր ժողովրդին պատճառած տառապանքներից եւ անարդարություններից: Էրդողանին ժխտող Թուրքիան շարունակում է իր նախնիների՝ ցեղասպանության գործը, իսկ կոռումպացված նավթով դաշնակիցները ամերիկյան F-16 կործանիչով ռմբակոծում են Արցախն ու Հայաստանի որոշ շրջաններ ՝ սպանելով ինչպես զինվորներին, այնպես էլ խաղաղ բնակիչներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սերժ Թանկյանը:

Ըստ Թանկյանի`աշխարհը կարծես թե շատ զբաղված է կորոնավիրուսով եւ քաղաքականությամբ:

«Բայց մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ դա գոյատեւման սպառնալիք է մեր ժողովրդի եւ առաջին քրիստոնյա ազգի համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ մեր ջանքերին»,- գրել է Թանկյանը:

Թանկյանը կիսվել է հիմնադրամների հղումներով: Դրանցից են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am