Հասարակական

Հակառակորդն ունեցել է ևս 350-360 զոհ /լրացված/

3 րոպեի ընթերցում

Հակառակորդն ունեցել է ևս 350-360 զոհ /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունեցել էևս 350-360 զոհ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գիշերը թեժ մարտեր չեն եղել, եղել են փոքր մարտական գործողություններ առանձին հատվածներում: Հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց: Սակայն առավոտյան՝ լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը: Գիշերվա և վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում առկա է հետևյալ պատկերը՝ հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն: Հակառակորդը հետ է շպրտվել: Հակառակորդի կենդանի ուժի կորուստը 350-360 զինծառայող, վիրավորները՝ մոտ 600 զինծառայող: Խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավոր 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկաներ, այդ թվում նաև ՀՄՄ-ներ (hետևակի մարտական մեքենա), ոչնչացվել է նաև 1 «Սմերչ» կայան, 6 ԱԹՍ, որից 2-3-ըկեսգիշերիսահմաններում»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ շարունակվում են մարտական գործողությունները, ավելի շատ կիրառվում է հրետանի, ինչպես նաև րոպեներ առաջ մարտական գործողությունները սկսել են թեժանալ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է90 ԱԹՍ, 10ուղղաթիռ, 181զրահատեխնիկա, 1ինքնաթիռ,2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ածանր հրանետային համակարգ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում