Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել. կա տուժած

Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:56-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով Գեղամ Ճ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցի պատուհանը և դուռը:

Փրկարարները Գեղամ Ճ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, ապա տեղափոխվել՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am