Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, հետո հայտարարություն կանի

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, հետո 
հայտարարություն կանի
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ հեռախոսազրույցում:
«Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ»-գրել է Վարդանյանը՝ իր «Ֆեյսբուք»-ի էջում:
Պատգամավորի խոսքով՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ քննարկել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան:
«Եվս մեկ անգամ փաստեցի, որ Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակման միակ նպատակը Արցախի Հանրապետության հայաթափումն է, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,-նշել է Վարդանյանը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը, ով երեկ վերընտրվել է Սենատի անդամ, իր հերթին հայտնել է, որ պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվհրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաևխաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտը: Ադրբեջանի հարձակմանհետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունուշրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմնունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբերաստիճանի մարմնական վնասվածքներով։Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀայաստանիՀանրապետությունում և Արցախում հայտարարվել էռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմիցսանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմնունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմհայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժնընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպեսնաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ