ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանն այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը:
Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են: