Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարությանը և անդամներին տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարությանը և անդամներին տեղեկացրել է 
Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 27-ին նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 57 պատվիրակությունների անդամ պատգամավորներին՝ տեղեկացնելով օր վաղ առավոտից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրասենյակից:

«Միջազգային գործընկերներին կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցնեռ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am