Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բանակի թիկունքն ամուր պահելու համար համապատասխան հանձնարարականները տրված են. ՀՀ վարչապետ

Բանակի թիկունքն ամուր պահելու համար համապատասխան հանձնարարականները 
տրված են. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում տրվել  են համապատասխան հանձնարարություններ՝ երկրի բնականոն գործունեությունն ու բանակի ամուր թիկունքն  ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի հատուկ նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

«Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, և տրվել են համապատասխան հանձնարարականներ, այդ թվում՝ տնտեսական ուղղություններով, որպեսզի մենք ապահովենք մեր երկրի բնականոն գործունեությունը և բանակի ամուր թիկունքը: Եվ տնտեսական մասով, և հոգեբանական մասով, և տեղեկատվական մասով մենք անելիքներ ունենք: Միջազգային հանրությունը սկսել է արձագանքել, այդ արձագանքները չեզոք են, բացի Թուրքիայի արձագանքից, որն ակնհայտորեն լարում է իրավիճակը և իրավիճակի մեջ ներգրավվելու հայտեր է ներկայացնում, եթե չասենք, որ ներգրավված է իրավիճակի մեջ: Եվ մենք պետք է այս տեղեկատվությունը նույնպես միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնենք, թե ինչ է կատարվում, մանավանդ մեծ՝ տարածաշրջանային կոնտեքստում»,- ասաց ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am