Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության. Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ 
խաղաղության. Տաթև Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով` Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ մեկնարկած ռազմական գործողությունների համար հենք են ծառայել հայկական կողմի հասցեին ուղղված սպառնալիքները և վերջին օրերին Ադրբեջանի հռետորաբանության սրացումը:

«Պետք է նշեմ, որ վերջին շրջանում կրկին ադրբեջանական հռետորաբանության սրացում էինք նկատում և սպառնալիքներ: Դրան զուգահեռ, քարոզչական դաշտում վերջին 2 օրվա շրջանում շարունակ պտտվում էին տեսանյութեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և այդ տեսանկյունից կարծես հենք էին նախապատրաստում նաև ներքին լսարանի համար` հնարավոր հարձակում սկսելուց առաջ»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ ՄԱԿ-ում Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որն ամբողջությամբ ստերի վրա էր հիմնված, նույնպես այդ գործողություններին նախապատրաստող քայլ էր:

«Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանար հասկանալ կամ ցույց տալ, թե ով է ագրեսիվ կողմը, ապա առաջին հերթին կողմ կլիներ մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը, իսկ Ադրբեջանի ողջ պահվածքը հստակ ցույց է տալիս, որ այս երկիրը պատրաստ չէ խաղաղության և գնում է ռազմական արկածախնդրության, որը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ հենց Ալիևի իշխանության համար»,- նշեց Տաթև Հայրապետյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Ադրբեջանն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներ: ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ նաև հակառակորդի ԱԹՍ է խոցել: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պաշտոնապես հաստատել է մեկ ուղղաթիռի կորուստը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am