Սամբոյի ԱԱ-ն կանցկացվի Սերբիայում
15:45, 26 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյին Եվրոպայի մեծահասակաների առաջնությունը կանցկացվի նոյեմբերին Սերբիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնությունը կընդունի սերբական Նովի Սադ քաղաքը նոյեմբերի 5-8-ը: Միաժամանակ այդ ընթացքում նույն վայրում կանցկացվի աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Ի սկզբանե այս տարվա առաջնությունը պետք է կայանար Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միջազգային ֆեդերացիան տեղափոխել է մրցավայրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում