Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված 
արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Օղակաձև զբոսայգում մասնակցել է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին: Նա մեկ անգամ ևս կարևորել է տոնի խորհուրդը՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը մայրաքաղաքի խնդիրները ողջամիտ ժամկետներում լուծելու և զարգացման նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am