Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատկերացնո՞ւմ եք, անվտանգության խորհուրդը բարեփոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Լիբիայում ու Սիրիայում արյուն հեղած այդ գործիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն ներկայացված լինել անվտանգության խորհրդում, որը ներկայիս կազմով պաշտպանում է միայն իր հինգ մշտական անդամների շահերը:

«Աշխարհը հինգից շատ է, մենք ողջ մարդկության խղճի ձայնն ենք»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Ստամբուլը, որպես ՄԱԿ-ի կենտրոն, կարող է իր մեծ ներդրումն ունենալ գլոբալ խաղաղության ու կայունության հաստատման գործում:

Երբ աշխարհի խղճի անունից ներկայանում է Թուրքիան՝ խոսելով խաղաղության եւ կայունության մասին, հասկանալի է դառնում, որ անվտանգության հաստատման մասին խոսում է համաշխարհային անվտանգությանը մշտապես մարտահրավեր նետած երկրի նախագահը: Իր խղճին ունենալով 1,5 մլն հայերի ցեղասպանությունը՝ բարբաջում է աշխարհի խղճի ու խաղաղության մասին:

Որքան էլ հայտարարվի ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին, միայն Թուրքիայի գոյությունն ապացույց է, որ ամեն բան կարող է փոխվել, էությունից բացի»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am