Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2020 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով. ՊԵԿ

2020 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 
հազարով. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով:

 Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)`  կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am