Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Օրերս կպարգևատրվեն 100-ից ավելի բուժաշխատողներ, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներ

Օրերս կպարգևատրվեն 100-ից ավելի բուժաշխատողներ, այդ թվում՝ «Նորք» 
ինֆեկցիոնի ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:

Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն։ «12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը:

«Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am