Սեպտեմբերի 23-30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը
22:29, 22 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-30-ը սահմանվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ որպես մասսայական ֆուտբոլի շաբաթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Միջոցառումներ են անցկացվելու նաև Հայաստանում: Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր ծայրամասերում գտնվող երեխաներին կմիավորի մեկ բան՝ ՖՈՒՏԲՈԼԸ: Ներկայացնում ենք ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթվա շրջանակներում Հայաստանում անցկացվող միջոցառումների մանրամասն ժամանակացույցը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում