Ելփին գյուղի մոտ 1 հա խոտածածկույթ է այրվում. մարզային փրկարարական վարչությունը հավաք է հայտարարել
18:58, 22 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 22-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացել, որ Ելփին գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում