Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էմմիյանը գոհ է Բալկանյան երկրների առաջնությունում հայ մարզիկների ելույթներից

Էմմիյանը գոհ է Բալկանյան երկրների առաջնությունում հայ մարզիկների ելույթներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը գոհ է հայ մարզիկների` Բալկանյան երկրների առաջնության մասնակցությունից:

«Մեր թիմը հրաշալի մասնակցություն ունեցավ Բալկանյան երկրների առաջնությունում` նվաճելով երեք ոսկե մեդալ` այն էլ Հայաստանի անկախության օրը: Շնորհավորում եմ բոլորիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Էմմիյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան երկրների առաջնության չեմպիոններ: Ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը  16.53 մետր արդյունքով դարձել է եռացատկի մրցաշարի հաղթողիսկ ահա միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 և 3000 մետր տարածությունները հաղթահարել է համապատասխանաբար3:47.60 և 8:12.02 ժամանակումՆա երկու ոսկե մեդալ է նվաճել

Իսկ հավաքականում նորեկ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը 100 մետր տարածությունը հաղթահարել է 10.44 վայրկյան արդյունքումԱյս արդյունքը համարվում է Հայաստանի ռեկորդ:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am