Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլում գտել են ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի մարմինը

Ստամբուլում գտել են ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկին սեպտեմբերի 22-ին Ստամբուլում մեռած են գտել իր ավտոմեքենայի մեջ: Ոստիկանությունը նրա մահվան հանգամանքները դիտարկում Է որպես կասկածելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NTV հեռուստաալիքը: Հաղորդվում Է, որ 57-ամյա լրագրողը կնոջ ու երկու վարորդների հետ Ստամբուլ Էր ժամանել Թուրքիայի Սամսունի հյուսիսային նահանգից: Ստամբուլի Քարաքեյի շրջանում գտնվող հյուրանոց հասնելուց հետո, որտեղ նրանք պլանավորել Էին իջեւանել, կինը փորձել Է արթնացնել քնած Վլչեկին, բայց նա կենդանության նշաններ չի ցուցաբերել:

Պատահարի վայր ժամանած բժիշկները հաստատել են, որ տղամարդը մահացած Է: Լրագրողի մահվան փաստով հետաքննություն Է սկսվել: Վլչեկը, որը ծնվել Է Լենինգրադում, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալուց հետո երկար ժամանակ որպես զինվորական թղթակից աշխատել Է բազմաթիվ երկրների հակամարտությունների գոտիներում՝ Բոսնիայում, Արեւելյան Թիմորում, Շրի-Լանկայում, Կոնգոյում եւ այլ երկրներում: Նա հայտնի Է որպես լրագրողական հետաքննությունների հեղինակ, ռեժիսոր, լուսանկարիչ, դրամատուրգ, ինչպես նաեւ ամերիկացի լեզվաբան եւ փիլիսոփա Նաոմի Հոմսկու գրած «Արեւմտյան ահաբեկչության մասին» գրքի համահեղինակն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am