Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավելացել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը

Ավելացել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների 
թիվը

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ նոր ուսումնական տարում ընդունվել են 2790 առաջին դասարանցիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, նոր ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներ են հաճախում 28 հազար 187 աշակերտ՝ նախորդ ուսումնական տարվա 27 հազար 858-ի դիմաց:  Այս ուսումնական տարում մարզում ամենաշատ աշակերտներ ունի  Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը՝ 1020: Երկրորդ տեղում Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցն է՝ 966 աշակերտով: Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց են հաճախում 910 աշակերտ: Չորրորդ տեղը զբաղեցնում է Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը՝ 848 աշակերտով: Այս մեծաքանակ աշակերտներով դպրոցների կողքին առկա են նաեւ դպրոցներ, որտեղ հաճախող աշակերտների թիվը հաշվվում է ոչ թե տասնյակներով կամ հարյուրներով, այլ՝ միավորներով: Այսպես, Գեղամաբակի հիմնական դպրոց են հաճախում 7, Ազատի հիմնական դպրոց՝ 8 աշակերտ: «Այս տարվա առաջին դասարանցիների թիվը թեեւ 127-ով պակաս է նախորդ ուսումնական տարվա առաջին դասարանցիներից, սակայն աշակերտների ընդհանուր թիվը 329-ով գերազանցում է նախորդ ուստարվա աշակերտների քանակին: Դա բացատրվում է նրանով, որ այս ուստարվա առաջին դասարան հաճախած աշակերտների թիվը զգալիորեն գերազանցում է նախորդ տարում  12-րդ դասարանն ավարտածների ընդհանուր քանակին, ինչի հաշվին էլ ունեցել ենք  այդ նկատելի աճը »,-ներկայացրեց Կարեն Զազյանը:-0-/30/

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am