Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել «Վերոնայի» դեմ խաղում Դիավարային ընդգրկելու համար

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել
«Վերոնայի» դեմ խաղում Դիավարային ընդգրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնա»-«Ռոմա» խաղը կարող է չեղարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ն «Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցել «Վերոնայի» դեմ խաղի համար, քանի որ այդ խաղում ֆուտբոլիստի սխալ հայտավորում է եղել: «Ռոման» խաղին հայտավորել է կիսապաշտպան Ամադու Դիավարային մրցաշրջանում մինչև 22 տարեկանների կազմի համար, բայց  հուլիսի 17-ին լրացել էր նրա 23-ամյակը:

Եթե Սերիա Ա-ի ղեկավարությանը հաջողվի ապացուցել, որ քայլը եղել է նախապես մտածված, ապա մայրաքաղաքային ակումբին տեխնիկական պարտություն կգրանցվի:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային», հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am