Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Էստոնիայի նախագահը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Էստոնիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և ապացուցում, որ լուծումները կարող են գտնվել միայն սերտ համագործակցության պայմաններում:

Հուսով եմ՝ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը:

Հուսով եմ նաև, որ երբ համավարակը կդառնա վերահսկելի, հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Էստոնիայում»,- մասնավորապես ասված է Էստոնիայի նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am