Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նավալնին մանրամանսեր է ներկայացրել իր վերականգնման մասին

Նավալնին մանրամանսեր է ներկայացրել իր վերականգնման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մանրամասներ է ներկայացրել իր վերականգնման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա ինստագրամի իր էջում նշել է, որ ոչ վաղ անցյալում չէր ճանաչում մարդկանց, չէր հիշում ու չէր խոսում: Դեռևս չի կարողանում օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»:

«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում էր՝ Ալեքսեյ, ես բերել եմ գրելու պարագաներ, եկ մտածենք, թե ինչ բառ գրենք: Դա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ ես, ընդհանուր առմամբ, թեպետ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չէի հասկանում, թե որտեղից վերցնեմ բառեր, գլխի որ հատվածում են դրանք ծնվում: Քանի որ չգիտեի, ես պարզապես լռում էի»,-նշել է Նավալնին: Նա պատմել է, որ ներկայում դող կա ոտքերի շրջանում, հատկապես երբ աստիճաններով տեղաշարժվում է:

Նավալնին նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան դեռ լուծելու: Նա իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին:  Ալեքսեյ Նավալնին շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:

Նավալնիին օգոստոսի 20-ին հոսպիտալացրել են Ռուսական Օմսկ քաղաքում, այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում: Հետազոտությունների արդյունքում ռուս բժիշկները հայտնաբերել են նյութափոխանակության խանգարում, որը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: Ռուսաստանցի մասնագետները Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել: Հետագայում նրան տեղափոխել են Գերմանիա, և անցած շաբաթվա ընթացքում Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով:

 

Посмотреть эту публикацию в Instagram

Давайте расскажу, как идёт мое восстановление. Это уже ясная дорога, хоть и неблизкая. Все текущие проблемы вроде того, что телефон в моих руках бесполезен, как камень, а налить себе водички превращается в целый аттракцион, - сущая ерунда. Объясню. Совсем недавно я не узнавал людей и не понимал, как разговаривать. Каждое утро ко мне приходил доктор и говорил: Алексей, я принёс доску, давайте придумаем, какое на ней написать слово. Это приводило меня в отчаяние, потому что хоть я уже и понимал в целом, что хочет доктор, но не понимал, где брать слова. В каком месте головы они возникают? Где найти слово и как сделать так, чтобы оно что-то означало? Все это было решительно непонятно. Впрочем, как выразить своё отчаяние, я тоже не знал и поэтому просто молчал. И это я еще описываю поздний этап, который сам помню. Сейчас я парень, у которого дрожат ноги, когда он идёт по лестнице, но зато он думает: «о, это ж лестница! По ней поднимаются. Пожалуй, надо поискать лифт». А раньше бы просто тупо стоял и смотрел. Так что много проблем ещё предстоит решить, но потрясающие врачи университетской Берлинской клиники «Шарите» решили главную. Они превратили меня из «технически живого человека» в того, кто имеет все шансы снова стать Высшей Формой Существа Современного Общества, - человеком, который умеет быстро листать инстаграм и без размышлений понимает, где ставить лайки.

Публикация от Алексей Навальный (@navalny)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am