Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը

Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել. Վանաձորի ոստիկանների 
բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի ոստիկանների բացահայտել են պահեստապետի կողմից 8 միլիոն դրամի մալուխի գողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ոստիկաններն ուսումնասիրել էին՝ որտեղից և ինչպես էր կատարվել գողությունը, կազմել էին արձանագրություն։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեցին։ Եվ նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է ընկերության պահեստապետը՝ Վանաձորի Մոսկովյան փողոցի 26-ամյա մի բնակիչ։

Սեպտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։ Նա խոստովանել է, որ իր նյութական պատասխանատվության տակ գտնվող ընկերության պահեստարանից գողացել է տարբեր տեսակի մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 8.000.000 դրամի վնաս:

Հանգամանքները պարզվում են։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am