Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը

ՌԴ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների 
ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին և 25-ին Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երեւան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից:

Նույն ընկերությունը նույն օդանավակայանից ևս մեկ՝ Մոսկվա–Երեւան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին:

«Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչեւ 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետեւյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին«,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am