Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խնամատար մարմիններն ավելի հետևողական պետք է լինեն. Չոբանյանը` Խաշթառակի դեպքի մասին

Խնամատար մարմիններն ավելի հետևողական պետք է լինեն. Չոբանյանը` Խաշթառակի 
դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Խաշթառակում տեղի ունեցած դեպքերը որակեց որպես վերջին շրջանի ամենացավալի իրադարձություններից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չոբանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Խոսքը վերաբերում է երեխաների պաշտպանության ինստիտուտին, ու այս ինստիտուտի աշխատունակությանը։ Մեր նախնական եզրակացությունները հետևյալն են՝ գործող օրենսդրությունն ու մեխանիզմները, ցավոք սրտի, լիարժեք չեն ապահովագրում մեր երեխաների ու մեր ընտանիքների անվտանգությունը, այստեղ պետք է իրականացվեն փոփոխություններ»,- նշեց Չոբանյանը։

Նրա խոսքով՝ խնամատար ինստիտուտները պետք է անմիջականորեն ազդեցություն ունենան ընտանիքների վրա, որպեսզի նմանատիպ դեպքերն ընդհանրապես բացառվեն:

«Խնամատար մարմինների ավելի խստապահանջ լինելու դեպքում, կարող էին ավելի շուտ արձագանքել դեպքին»,- ասաց Չոբանյանը:

Նա հայտնեց, որ մարզպետարանը ոչ մի անգամ որևէ ահազանգ չի ստացել այդ ընտանիքում բռնության դեպքի վերաբերյալ։

Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան (մահացել է օգոստոսի 25-ին) ստացել էր համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա էր գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am