Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռուսական կենտրոն»-ն իր դռները բացեց Իսահակյանի գրադարանի մասնաճյուղում

«Ռուսական կենտրոն»-ն իր դռները բացեց Իսահակյանի գրադարանի մասնաճյուղում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսերենի անվճար դասընթացներ, ռուս գեղարվեստական և մասնագիտական գրականություն, կրթական նյութեր, տեղեկատվական մեծ շտեմարաններ. այս ամենը հնարավոր է գտնել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղի «Ռուսական կենտրոն»-ում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռուսական կենտրոն»-ը բացվել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գործակցությամբ՝ Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Թվում էր, թե Հայաստանում Ռուսաստանի մասին ամեն ինչ գիտեն, բայց իրականում այդպես չէ: Աշխարհը փոխվում է, մեր երկրներն են փոխվում և շատ կարևոր է, որ երկու երկրների քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը, պարբերաբար թարմացված տեղեկատվություն ստանան այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում և Հայաստանում, որ նրանք ծանոթանան մեր երկրենրի մշակութային, հոգևոր, հասարակական կյանքին: Էական է, որ մեր հարաբերությունները պահպանեն այն դինամիկան, որը մշտապես եղել է: Մեր հարաբերությունները ամուր արմատներ ունեն, բայց պետք է աշխատել դրանք պահպանել և զարգավնել»,-նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` հաջողություն մաղթելով կենտրոնին:

Երևանում «Դոմ Մոսկվի»  գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ ընդգծեց, որ բոլոր գրադարաններում գրեթե ամեն ինչ կա, սակայն «Ռուսական կենտրոն»-ում գերիշխելու է ռուս գրականությունը, անցկացվելու են ռուսերենի անվճար դասընթացներ: «Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով քաղաքացիները կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև բարելավվել ռուսերենի մակարդակը։  Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև գործակցությունը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը»,-ասաց  Կարապետյանը։

«Ռուսական կենտրոնը»-ի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական և տեսալսողական նյութերին, հասանելի է գեղարվեստական և մասնագիտական գրականության հարուստ հավաքածու,  պաշտոնական հրատարակություններ, տեղեկատուներ, էլեկտրոնային գրքեր և ամսագրեր, որոնք տեղադրված են նաև օնլայն հարթակում։  Կենտրոնը հագեցած է համապատասխան տեխնիկայով, որը տարբեր ձևաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։

«Ժամանակները փոխվել են և գրադարանի դերը ևս փոխվել է։ Այն պարզապես գիրք ու գրականություն տրամադրող կառույց չէ։ Մեր քաղաքացիների համար այն դարձել է հանրային հարթակ, ուր հատվում են տարբեր ազգերի մշակույթները, հարթակ, որը նպաստում է քաղաքացու կրթամշակութային դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, յուրօրինակ հանդիպումների, հանգստի և ժամանցի վայր է»,-շեշտեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։

«Ռուսական կենտրոնում» կազմակերպվելու են հանրային դասախոսություններ, սեմինարներ, տարբեր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, խոսակցական ակումբներ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am