Քաղաքականություն

Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներիկողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էքրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասինօրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 121 կողմ ձայն:

Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

ՀայաստանիՀանրապետությանքրեականօրենսգրքումլրացումներկատարելումասինօրենքինախագիծնԱԺհունիսի18-ինիստումստացել էր100 «կողմ»ձայնև ընդունվել առաջին ընթերցմամբ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում