Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորվեգացի արմատական Բրեյվիկը, որը 77 մարդ է սպանել, խնդրել է ՊՎԱ-ի մասին

Նորվեգացի արմատական Բրեյվիկը, որը 77 մարդ է սպանել, խնդրել է ՊՎԱ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի աջ արմատական Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել Է ահաբեկչության համար, որի ընթացքում Օսլոյում եւ Ուտյոյա կղզում 2011 թվականին 77 մարդ Է զոհվել, խնդրել Է պայմանական-վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է VG թերթը՝ վկայակոչելով բանտարկյալի փաստաբանին:

Նշվում Է, որ Բրեյվիկը պլանավորում Է պետության դեմ նոր հայց ներկայացնել իր իրավունքները խախտելու պատճառով: Ինչպես պարզաբանել Է փաստաբան Օյսթեն Ստուրվիկը, Բրեյվիկը բանտում ութ տարի Է անցկացրել այն 21 տարուց, որին նա դատապարտվել Է, եւ այժմ տեսականորեն իրավունք ունի նման խնդրագիր ներկայացնել:

Պաշտպանը հավելել Է, որ խնդրագիրն ստորագրվել Է երկու անունով՝ Անդերս Բերինգ Բրեյվիկ եւ Ֆրիտյոֆ Հանսեն. վերջին անունը Բրեյվիկը վերցրել Է արդեն բանտում: Ինչպես նշում Է փաստաբանը, Բրեյվիկին շարունակում են պահել մեկուսախցում, ինչը կալանավորը համարում Է մարդու իրավունքների խախտում:

2015 թվականին Բրեյվիկն արդեն հայց Է ներկայացրել պետության դեմ, հայտարարելով իրավունքների խախտման մասին. հայցը մասնակիորեն բավարարել են շրջանային դատարանում, սակայն վճռաբեկ դատարանը որոշումը չեղարկել Է, նշելով, որ Բրեյվիկին կալանքի տակ պահելու ժամանակ մարդու իրավունքները չեն խախտվում:

Գերագույն դատարանը եւ մարդու իրավունքների դատարանը չեն քննել դատապարտյալի հայցերը: Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին ութ մարդ Է սպանել Օսլոյի կենտրոնում եւ 69 մարդ՝ Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության ամառային երիտասարդական ճամբարում, որը գտնվում Է Ուտյոյա կղզու վրա՝ մայրաքաղաքի արվարձաններում:

Դատարանը նրան դատապարտել Է 21 տարվա բանտարկության: Կալանավորվելուց անմիջապես հետո Բրեյվիկն ընդունել Է, որ ահաբեկչական գործողություններ Է կատարել, սակայն մինչեւ այժմ իրեն մեղավոր չի համարում: Նա քանիցս ասել Է, որ դա արել Է ինքնապաշտպանության շրջանակներում, որպեսզի կասեցնի նորվեգական մշակույթի անկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am