Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Վազիր» լիրիկական երգը

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Վազիր» լիրիկական երգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը երաժշտասերների դատին է հանձնել  «Վազիր» (Беги) նոր ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը և դրա հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում են:

Երգի երաժշտության հեղինակը Լևան Բրաունն է, երգի բառերը գրել են Բրաունն ու Եկատերինա Կովսկայան: Հոլովակի հեղինակն Արամ Ասատրյանն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am