«Քեֆ չի լինի». «Լադանիվա» խումբը ներկայացրել է հերթական հայալեզու ստեղծագործությունը
12:11, 12 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, հրապարակել է «Քեֆ չի լինի» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը «Լադանիվա»-ն է:
Խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվա»-ն հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական գործեր, որոնք նոր շունչ ու ոգի են ստացել նրանց շնորհիվ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում