Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

 Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակի

 Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի եւ հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով 08:48-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը ընկել Է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 39,91 դոլար: WTI մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն Էժանացել են 0,27 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 37,2 դոլար:

Կորոնավիրուսի համավարակը շարունակում Է լուրջ ճնշում գործադրել վառելիքի պահանջարկի վրա:

Դրա վերականգնման հետ կապված հոռետեսությունն Էլ ավելի Է ուժեղացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնեց երկրում նավթի առեւտրային պաշարների անսպասելի աճի մասին. մեկ շաբաթում, որն ավարտվել Է սեպտեմբերի 4-ին, դրանք աճել են 2 միլիոն բարելով կամ 0,4 տոկոսով եւ հասել 500,4 միլիոն բարելի:

Վերլուծաբանները, որոնց կարծիքը մեջբերում Է Reuters գործակալությունը, կարծում են, որ պաշարների աճը նաեւ պայմանավորված Է նրանով, որ ամերիկյան նավթավերամշակման գործարանները դեռ լիովին չեն վերականգնել արտադրությունը Մեքսիկական ծոցում եւ մյուս տարածաշրջաններում փոթորիկների պատճառով դրա փակվելուց հետո «Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նավթահումքի արդյունահանումը շարունակում Է վերականգնվել «Լաուրա» փոթորկից հետո, թվերը ցույց են տալիս, որ նավթավերամշակման գործարաններն արտադրողականությունն Էլ ավելի են նվազեցրել վերջին շաբաթվա ընթացքում»,-գործակալությունը մեջբերում Է ING Economics-ի վերլուծաբանների կարծիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am