Միջազգային

Գամալեայի SՀԻ-ն Lancet-ին պարզաբանումներ Է ուղարկել Sputnik V պատվաստանյութի մասին հոդվածի վերաբերյա

2 րոպեի ընթերցում

Գամալեայի SՀԻ-ն Lancet-ին պարզաբանումներ Է ուղարկել Sputnik V պատվաստանյութի մասին հոդվածի վերաբերյա

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ Sputnik V պատվաստանյութի մշակողը՝ Գամալեայի անվան ինստիտուտը, The Lancet գիտական հանդեսին պարզաբանումներ Է ուղարկել կլինիկական հետազոտությունների տվյալների վերաբերյալ, որոնց նկատմամբ հարցեր են առաջացել մի խումբ արտասահանցի գիտնականների մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ըստ մեր տվյալների, Sputnik V պատվաստանյութը մշակողներն արդեն ծավալուն պատասխաններ են ուղարկել The Lancet հանդեսի խմբագրին»,-ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը սեպտեմբերի 10-ին ասել Է «Ինտերֆաքս»-ին:

Ավելի վաղ մի խումբ բժիշկ գիտնականներ Շվեյցարիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Իտալիայից եւ այլ երկրներից բաց նամակ Էին հրապարակել The Lancet-ի հոդվածի հեղինակներին Sputnik V պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ: Նրանք ուշադրություն են դարձրել փորձի մասնակիցների մոտ հակամարմինների քանակության տվյալներին պատվաստանյութն ստանալուց հետո տարբեր փուլերում: Այսպես, փորձին մասնակցած այն բոլոր ինն անձանց մոտ, որոնք ստացել Էին պատվաստանյութի տեսակներից մեկը, հոդվածի գրաֆիկների համաձայն, կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների տիտրը նույնական Է դարձել 21-րդ կամ 28-րդ օրը: Նամակն ստորագրածների կարծիքով՝ այդպիսի արդյունքները խոսում են վիճակագրական անոմալիայի մասին եւ բացատրություններ են պահանջում:

The Lancet հեղինակավոր գիտական հանդեսը հրապարակել Է կորոնավիրուսի դեմ Sputnik V առաջին ռուսական պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների արդյունքները, որն ստեղծվել Է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան ինստիտուտում:-

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում