Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող 
ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի, վերը նշված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Բարձրորակ բժշկական դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը մեկ ամսվա ընթացքում  նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքն իրացվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։

Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7.2 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ` 120 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունը նախատեսում է այդ ընթացքում ներմուծել 242 530 712 դրամի ապրանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]