1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հագուստի ներկրմամբ զբաղվողները բողոքում են մաքսազերծման նոր կարգից. ՊԵԿ-ն առաջարկ է արել

Հագուստի ներկրմամբ զբաղվողները բողոքում են մաքսազերծման նոր կարգից. ՊԵԿ-ն 
առաջարկ է արել

 ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հագուստի ներկրմամբ զբաղվող քաղաքացիների մի խումբ դժգոհություն է հայտնում մաքսազերծման նոր կարգից, քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը նախ բարձրացրին կառավարության շենքի դիմաց, այնուհետև Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց, այնտեղից կոմիտեի նախագահի խոսնակը նրանց ուղղորդեց Արարատյան մաքսատուն, որտեղ պաշտոնյան պատրաստ էր լսել քաղաքացիների բարձրացրած խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիա անող անձանց խոսքով՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, փոխարենը մաքսազերծելու են հատով: Հաշիվ-ապրանքագրերում պետք է հստակ նշվի ապրանքների ստույգ  քանակը, գները, անվանումները: Հավաքված քաղաքացիների խոսքով՝  դա լրացուցիչ դժվարություններ ու ծախս է առաջացնելու իրենց համար, ոմանց խոսքով՝ մաքսազերծման գինն ավելանալու է մոտ 6 անգամ:

Պետական եկամուտների կոմիտեն այս առիթով պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը: Հանդիպմանը քննարկվել են տնտեսավարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները: «Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։ Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ»,-հայտնում են ՊԵԿ-ից:

 ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]