Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Bloomberg-ը պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի հաջողությունների մասին

Bloomberg-ը պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տնտեսությունը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի մեջ Է հայտնվել լավագույն ձեւով, քան մյուսները, եւ նրա հետագա հեռանկարները կարող են այնքան Էլ տխուր չլինել, ինչպես սպասվում Էր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg գործակալությունը՝ հենվելով վերլուծաբանների կարծիքների եւ սեփական հետազոտությունների վրա:

«Երբ բռնկվեց համավարակը, Ռուսաստանը բավականին լավ վիճակում Էր. ցածր արժեզրկում, ցածր գործազրկություն, կայուն բանկային հատված եւ հսկայական պահուստներ»,-գործակալությունը մեջբերում Է «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցի խոսքը:

Հրապարակման հեղինակները մյուս երկրներից ավելի քիչ տնտեսական անկման տեմպեր են նշում Ռուսաստանում:

Կարանտինային միջոցառումներից հատկապես խստորեն տուժած ծառայությունների եւ փոքր բիզնեսի ոլորտում կորուստները, գործակալության կարծիքով, նույնպես այնքան մասշտաբային չեն մյուս երկրների կորուստների համեմատությամբ:

Bloomberg գործակալության հետազոտության համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը, ընթացիկ տարվա արդյունքներով, կկրճատվի 4,8 տոկոսով, ինչը կազմում Է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց անմիջապես հետո կառավարության սպասածի պակաս մասը:

«Եթե լրացուցիչ ցնցումներ չլինեն, այս տարի կանխատեսումների բարձրացում կլինի Ռուսաստանի տնտեսության նկատմամբ»,-կարծում Է Դոնեցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am