Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում անձրևի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարաններ

Գյումրիում անձրևի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարաններ

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այս տարվա հուլիսին գրանցված աննախադեպ անձրևի ու կարկուտի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարանների բանալիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ բնակարանի բանալիներ ստացան աղետից տուժած 6  ընտանիքներ: Բնակարանները սոցիալական  են, կառուցվել են Գյումրու համայնքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Բնակարանները բնակիչների  են հանձնվել կահավորված:  Քաղաքապետարանը խոստանում է նաև տարածքն ասֆալտապատել: «Միակ  պայմանն այն է, որ դուք պարտադիր պետք է տնակները քանդեք: Եթե  տնակները չեք  քանդում, բանալիները հետ ենք  վերցնելու՝  պայմանը սա է»,-բանալիների հանձնման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո  սեպտեմբերի 5-ին  Գյումրին նշում է  քաղաքի օրը: Արդեն ավանդույթ  դարձած տոնակատարությունն այս  տարի առաջին անգամ նշվում  է հիմնականում առցանց տիրությում՝ համավարակի կանոններով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am