Հասարակական

Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

2 րոպեի ընթերցում

Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած 2 քաղաքացիներ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Օգոստոսի26-ին փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված 41-ամյա Էդգար Մարգարյանը և 71-ամյա Սվետլանա Սահակյանը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները 41-ամյա Էդգար Մարգարյանի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին , մյուս տուժածի՝ Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է:

Օգոստոսի26-ին ժամը07:18-ին,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին,որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի1հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն,շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից դուրս է բերվել նաև նույն շենքի3-րդ հարկի բնակիչ1962թ.ծնված Արթուր Գեորգիի Ղազարյանի դին:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի279-րդ հոդվածի(անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը,աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)հատկանիշներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում