Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եգիպտոսն զբոսաշրջիկների համար փոխել Է երկիր մուտքի կարգը

Եգիպտոսն զբոսաշրջիկների համար փոխել Է երկիր մուտքի կարգը



ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք Է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Օգոստոսի 15-ից այդ տեղեկանքը պահանջվել Է միայն նրանցից, ովքեր ժամանել են Կահիրե եւ երկրի մյուս օդանավակայաններ (բացառությամբ Շարմ-Էշ-Շեյխի, Խուրգադայի եւ Մարս-Մատրուխի): Բայց սեպտեմբերի 1-ից այս փաստաթուղթը հարկավոր Է նաեւ նրանց, ովքեր թռչում են ուղիղ Կարմիր ծովի առողջարաններ:

Ինչպես հայտարարել Է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին, այդ որոշումն ընդունվել Է «առանձին երկրներում վարակման դեպքերի թվի աճի» պատճառով:

Այն տեղեկատվությունը, որ ժամանող բոլոր զբոսաշրջիկները պարտավոր կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացակայության ՊՇՌ-թեստի (պոլիմերազային շղթայական ռեակցիա) արդյունքները, որն անցկացվել Է թռիչքից 72 ժամ առաջ, հաստատել են նաեւ Ռուսաստանի տուրօպերատորի ընդունող ընկերությունում:

Նոր կանոնների գործողության ներքո կհայտնվեն նաեւ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ինքնուրույնաբար Եգիպտոսի առողջարաններ են մեկնում երրորդ երկրի (օրինակ՝ Ստամբուլ կամ Մինսկ) տարանցմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am