Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առանց մեկնաբանության` «Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8. Մյունխենյան թիմը ՉԼ կիսաեզրափակիչում է

Առանց մեկնաբանության` «Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8. Մյունխենյան թիմը ՉԼ 
կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում մրցեցին «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  խաղի հենց մեկնարկին թիմերը փոխանակվեցին մեկական գնդակներով: Նախ «Բավարիա»-ից  աչքի ընկավ Մյուլերը, հետո էլ ինքնագոլի հեղինակավ դարձավ գերմանական ակումբից Ալբան: Առաջին կեսի ընթացքում Գերմանիայի բազմակի չեմպիոն «Բավարիա»-ն ևս երեք անգամ գրավեց «Բարսելոնա»-ի դարպասը: Նորից աչքի ընկավ Մյուլերը, Պերիշիչը, Գնաբրին:

Երկրորդ կեսում Լուիս Սուարեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերություն, սակայն աչքի ընկավ Կիմիխը և հաշիվը դարձրեց 2:5: Խաղակեսի ավարտին Ռոբերտ Լևանդովսկին և Կոուտինյոն (դուբլ) խփեցին գերմանացիների 6-րդ, 7-րդ և 8-րդ գնդակները: «Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8:

«Բավարիա»-ն դուրս թողեց «Բարսելոնա»-ին և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am