Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը

Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի 
դուռը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 14։46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անգիտակից վիճակում գտնվող Ելենա Ֆ․-ին (ծնված 1950 թ․), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am