Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

Շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ 
Վահրամ Բաղդասարյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Անդրանիկ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է. «Նախօրեին «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում Վահրամ Բաղդասարյանը 2016թապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը համարում է անիմաստ, Հանձնաժողովի աշխատանքները համակարգող մասնագետներին՝ անփորձ, ինչպես նաև վկայակոչում է վառելիք չունենալու վերաբերյալ իրենց իսկ կառավարության ղեկավարի՝ որևէ փաստով չհիմնավորված խոսքերը՝ դրանք վերագրելով Հանձնաժողովին։

Առաջին, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չի եղել, այն ստեղծվել է հանրային լայն շերտերի պահանջով՝ հետապնդելով մեկ նպատակ՝ այն է առանց քաղաքական շահարկումների բացահայտել կատարվածը, վերականգնել նախկին իշխանության անմնացորդ ջանքերով բանակի ընկած հեղինակությունը և վերադարձնել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ։

Երկրորդ, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները համակարգում են ոլորտային բարձրակարգ ռազմական մասնագետներ ու խորհրդականներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մեջ հասարակությունը կհամոզվի որակյալ և հիմնովին փաստարկված եզրակացությունը ներկայացնելուց հետո։

Երրորդ, ապրիլյան քառօրյայի ընթացքում Զինված ուժերի ստորաբաժանումների՝ վառելիք չունենալու վերաբերյալ ոչ մի կերպ չփաստարկված հայտարարությունների հեղինակը նախկին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն է, որի պարզաբանումները Հանձնաժողովի անդամներն առիթ են ունեցել լսելու, այս մասին ևս կխոսվի վերջնական զեկույցի մեջ։

Չորրորդ, Բաղդասարյանն անգամ ամբողջական պատկերացում չունենալով կատարվածի մասին, ծանոթ չլինելով ապրիլյանի վերաբերյալ փաստաթղթերին, իրեն իրավունք է վերապահում «խորհուրդներ» տալ Հանձնաժողովի նախագահին և անդամներին «զգույշ լինել» ձևակերպումների մեջ՝ չգիտակցելով, որ ցանկացած ասված խոսք ամբողջովին փաստարկված է։ Ավելին, եթե նա իրեն թույլ է տալիս նմանօրինակ մեկնաբանություններ անել, ավելի վաղ կարող էր իր քաղաքական հոգեհայր Սերժ Սարգսյանից ճշտել և համոզվել, որ ասված բոլոր նախադասությունները լիովին հիմնավորված են։

Հանրությունն էլ, Հանձնաժողովն էլ վստահ են, որ հայ զինվորն ու բարեխիղճ սպաները հաղթել են քառօրյա պատերազմում, սակայն թե պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը որքան պատշաճ է կատարել իր առջև դրված խնդիրը, կամ առհասարակ կատարել է, թե ոչ, Հանձնաժողովը ամբողջապես կներկայացնի իր զեկույցում, իսկ մինչ այդ, ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը»։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ